Մարկ Կուկուրելյայի ապագան «Չելսիում» վտանգված է

Եզրային պաշտպան Մարկ Կուկուրելյան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Չելսիից»:

Ինչպես հայտնի է դարձել Evening Standard-ի լրագրողներին, «թոշակառուները» մտածում են իսպանացի լատերալին վաճառելու մասին:

24-ամյա ֆուտբոլիստը «Չելսի» է տեղափոխվել «Բրայթոնից» անցած ամառ 65 միլիոն եվրոյի դիմաց: Նրա հետ կնքվել է վեց տարվա երկարաժամկետ պայմանագիր։

Անցած մրցաշրջանում Կուկուրելլան Անգլիայի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 24 հանդիպում, կատարել է երկու գոլային փոխանցում և ստացել 4 դեղին քարտ։

«Չելսին» ձախողեց մրցաշրջանը՝ զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը։