Պաշտոնական. Զլատան Իբրահիմովիչը ավարտեց իր ֆուտբոլային կարիերան

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։ Այս մասին հարձակվողը հայտարարել է Իտալիայի առաջնության 38-րդ տուրի՝ «Վերոնայի» դեմ խաղից հետո (3:1):

«Ժամանակն է հրաժեշտ տալու։ Ժամանակն է հրաժեշտ տալ ֆուտբոլին»,- ասել է 41-ամյա շվեդը արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել եզրափակիչ սուլիչից հետո։

Ֆուտբոլիստը չի կարողացել զսպել արցունքները, քանի որ «Միլանի» երկրպագուները ֆուտբոլիստի հրաժեշտի խոսքից հետո նրան ծափահարություններով են պարգևատրել։

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը խաղացել է «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», «Միլանում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում» և «Լոս Անջելես Գելեքսիում»: