Ֆիլիպ Կլեմանը լքեց «Մոնակոյի» գլխավոր մարզչի պաշտոնը

Ֆրանսիական «Մոնակոն» հեռացրել է  բելգիացի գլխավոր մարզիչ Ֆիլիպ Կլեմանին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նման որոշման  պատճառը թիմի արդյունքների անհամապատասխանությունն է ղեկավարության ակնկալիքներին:

Ֆրանսիայի Լիգա 1-ի 2022/23 մրցաշրջանում «Մոնակոն» 65 միավորով 6-րդն է և գալիք մրցաշրջանում չի մասնակցի եվրագավաթներին:

Հիշեցնենք, որ Ֆիլիպ Կլեմանը «Մոնակոն» գլխավորում էր 2022 թվականի հունվարից: