«Արսենալը» բանակցություններ է վարում թիմի երիտասրդ աստղերից մեկի հետ

«Արսենալը» ակտիվ բանակցություններ է վարում հարձակվող Ռեյս Նելսոնի հետ նոր պայմանագրի շուրջ, հայտնում է Football365-ը։

Ըստ աղբյուրի՝ կողմերի միջեւ բանակցային գործընթացը թեւակոխել է նոր փուլ։ Թիմի ղեկավարությունը ցանկանում է թիմում պահել նրան:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է այս ամսվա վերջին:

Այս մրցաշրջանում նա անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: