Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի առաջնության 2022/2023 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի առաջնության 2022/2023 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, տեղեկացնում է ՌՊԼ-ի մամուլի ծառայությունը:

Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Ռուսլան Լիտվինովը («Սպարտակ») և Վենդելը («Զենիթ»): Հաղթողը հայտնի է դարձել երկրպագուների քվեարկության արդյունքում: