Անտուան ​​Գրիզմանը պատմական ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը տպավորիչ մրցաշրջան անցկացրեց:

Լա Լիգայի եզրափակիչ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում, որն ավարտվեց 2:2 հաշվով, ֆրանսիացին երկու գոլային փոխանցում կատարեց։Այսպիսով՝ 32-ամյա հարձակվողը դարձել է 15 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: Squawka-ի համաձայն՝ Գրիզմանը դարձել է «Ատլետիկոյի» պատմության առաջին ֆուտբոլիստը, ով 21-րդ դարում Լա Լիգայի մեկ մրցաշրջանում նման ցուցանիշ է գրանցել:

«Մատրասը» Իսպանիայի առաջնությունում զբաղեցրեց երրորդ տեղը՝ վաստակելով 77 միավոր։ «