Չավի Էրնանդես. «Մեր դռները միշտ բաց են նրա համար»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հերթական անգամ գովեստի խոսքեր է հղել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին.

«Լեոն առաջնորդ է: Նա հեշտությամբ հարմարվում է ցանկացած դժվարության։

Մեսսին նախկինում եղել է «Բարսելոնայի» ավագը և մնում է թիմի պատմության լավագույն ֆուտբոլիստը: Մեր դռները միշտ բաց են նրա համար»,- ասել է Չավին:

Այս մրցաշրջանում 35-ամյա արգենտինացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:

Մեսսիի պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ ավարտվում է հունիսի վերջին։ Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը չի մնա ՊՍԺ-ում։