Լուչիանո Սպալետտին՝ Իտալիայի առաջնության այս մրցաշրջանի լավագույն մարզիչ

Իտալիայի առաջնության մամուլի ծառայությունը հրապարակել է ավարտված մրցաշրջանի լավագույն մարզչի անունը:

Լավագույնի կոչմանը արժանացել է իտալացի մասնագետ Լուչիանո Սպալետտին: Նրա գլխավորությամբ թիմը 33 տարի անց հռչակվեց երկրի չեմպիոն:

Այս մրցանակը մասնագետի համար երրորդն էր կարիերայում:

Սպալետին նախկինում արժանացել է մրցանակին՝ 2006 և 2007 թվականներին: