Ռաֆայել Լեաու. «Կարող եմ այստեղ հասնել կարիերային գագաթնակետին և նվաճել գավաթներ»

«Միլանի» եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուն կիսվել է իր հույզերով՝ «ռոսոներիների» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո:

23-ամյա պորտուգալացու հետ կնքված նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

«Ես շատ ուրախ եմ, պայմանագրի երկարաձգումն այն է, ինչի մասին երազում էի։ Ես ասացի ղեկավարությանը և թիմակիցներիս, որ իմ նպատակն այստեղ մնալն է։ Ի վերջո մենք համաձայնության եկանք, և ես մնացի։

«Միլանն» իմ տունն է. Այն պահից, ինչ եկել եմ, բոլորն ինձ գրկաբաց են ընդունել։ Ինձ միշտ աջակցել են դժվար պահերին։

Շնորհակալ եմ ինձ հավատալու համար, ես կարող եմ այստեղ հասնել կարիերային գագաթնակետին և նվաճել գավաթներ»,- ասել է հարձակվողը պայմանագրի երկարաձգումից հետո: