Fastex ՀՊԼ. Ինը տարի անց «Ուրարտուն» դարձավ Հայաստանի չեմպիոն

Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ավարտվեց Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի նախավերջին տուրի «Փյունիկ» – «Ուրարտու»  հանդիպումը:

Ինչպես և առաջին կեսում՝ ընդմիջումից հետո նույնպես ծավալվեց համառ ու անզիջում պայքար, և մինչև վերջին րոպեն կողմերը չէին կարողանում հասնել հաջողության:

Այնուամենայնիվ, մրցավարի կողմից ավելացված չորրորդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց «Ուրարտու» ֆուտբոլիստ Եվգենի Ցիբալյուկը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:

35-րդ տուրից հետո «Ուրարտուն» վաստակեց 81 միավոր և հռչակվեց երկրի չեմպիոն: «Ուրարտուն» Հայաստանի չեմպիոն դարձավ երկրորդ անգամ: Առաջինը՝ 2013/14 մրցաշրջանում էր:

Այսպիսով՝ «Ուրարտուն» ոսկե դուբլ գրանցեց: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ուրարտուն» նվաչել էր նաև երկրի գավաթը:

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգա.

«Փյունիկ» – «Ուրարտու» 0:1 (0:0)
0:1 Եվգենի Ցիբալյուկ (90+4)