«Չելսին» որոշում է կայացրել Կայ Հավերցի ապագայի վերաբերյալ

«Չելսին» պատրաստ է կիսապաշտպան Կայ Հավերցին վաճառել Մադրիդի «Ռեալին», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիների ղեկավարությունը պատրաստ է բաժանվել 23-ամյա գերմանացուց, եթե Մադրիդի «Ռեալը» բավական շահավետ առաջարկ անի։

Անցած մրցաշրջանում Հավերցը «Չելսիի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Portal Transfermarkt-ը այն գնահատում է 60 միլիոն եվրո։