Հայտնի է Ա Սերիայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը

Իտալիայի նորահռչակ չեմպիոն «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է Ա Սերիայի 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Վրացի ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում «Նապոլիի» կազմում մասնակցել էր 33 խաղի, խփել 12 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում: