Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ավարտվեց Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի նախավերջին տուրի «Փյունիկ» – «Ուրարտու» հանդիպումը:
Ինչպես և առաջին կեսում՝ ընդմիջումից հետո նույնպես ծավալվեց համառ ու անզիջում պայքար, և մինչև վերջին րոպեն կողմերը չէին կարողանում հասնել հաջողության:
Այնուամենայնիվ, մրցավարի կողմից ավելացված չորրորդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց «Ուրարտու» ֆուտբոլիստ Եվգենի Ցիբալյուկը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:
35-րդ տուրից հետո «Ուրարտուն» վաստակեց 81 միավոր և հռչակվեց երկրի չեմպիոն: «Ուրարտուն» Հայաստանի չեմպիոն դարձավ երկրորդ անգամ: Առաջինը՝ 2013/14 մրցաշրջանում էր:
Այսպիսով՝ «Ուրարտուն» ոսկե դուբլ գրանցեց: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ուրարտուն» նվաչել էր նաև երկրի գավաթը:
Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգա.
«Փյունիկ» – «Ուրարտու» 0:1 (0:0)
0:1 Եվգենի Ցիբալյուկ (90+4)