Ժորդի Ալբայի ծառայություններով երեք ակումբ է հետաքրքրվում

«Ատլետիկոն», «Ինտերը» և «Բենֆիկան» հետաքրքրված են «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբայի ծառայություններով, ով մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից, հայտնում է Mundo Deportivo-ն:

Օրեր առաջ 34-ամյա իսպանացին հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնայից» հեռանալու մասին։ Նա կատալոնացիների կազմում խաղացել է 11 տարի։

Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։