Մարիո Գյոտցեն երկարաձգեց պայմանագիրը «Այնտրախտի» հետ

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հայտարարել է Մարիո Գյոտցեի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

30-ամյա կիսապաշտպանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:

Գյոտցեն թիմում է անցած ամառվանից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։