Իտալիայի առաջնության մամուլի ծառայությունը հրապարակել է ավարտված մրցաշրջանի լավագույն մարզչի անունը:
Լավագույնի կոչմանը արժանացել է իտալացի մասնագետ Լուչիանո Սպալետտին: Նրա գլխավորությամբ թիմը 33 տարի անց հռչակվեց երկրի չեմպիոն:
Այս մրցանակը մասնագետի համար երրորդն էր կարիերայում:
Սպալետին նախկինում արժանացել է մրցանակին՝ 2006 և 2007 թվականներին: