Յուրի Տիլեմանսը հայտարարել է «Լեսթերից» հեռանալու մասին

«Լեսթերի» առաջատար ֆուտբոլիստներից մեկը՝ Յուրի Տիլեմանսը հայտարարել է անգլիական ակումբից հեռանալու մասին։

Բելգիացին հեռանում է թիմից ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի վերջին։

Հարգելի «Լեսթերի» երկրպագուներ, չորս յուրահատուկ տարիներից հետո ես հրաժեշտ եմ տալիս այս անհավանական ակումբին»,- գրել է կիսապաշտպանը։

Բելգիացին «Լեսթերում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ Նրա պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին 26-ամյա բելգիացու նկատմամբ Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» հետաքրքրության մասին։