EUROPA LEAGUE. Յասին Բունուն Եվրոպա Լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ

«Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունուն ճանաչվել է «Ռոմայի» դեմ Եվրոպա Լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ իսպանական ակումբը մրցաշարում հաղթել է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում մարոկկացու գործողությունների շնորհիվ։

11 մետրանոց հարվածաշարում Բունուն երկու 11 մետրանոց է հետ մղել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։