Ռաֆայել Գերեյրուն կարող է միանալ իսպանական գրանդին

Եզրային պաշտպան Ռաֆայել Գերեյրուն, մոտ ժամանակներս կլքի Դորտմունդի «Բորուսիան»։

Ինչպես հայտնի է դարձել Fichajes-ի լրագրողներին, կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններով։

Ակումբը բանակցություններ է վարում 29-ամյա ֆուտբոլիստի հետ։

Պաշտպանը «Բորուսիայում» հանդես է գալիս 2016 թվականի ամառվանից։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։

Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 27 հանդիպում՝ խփելով 4 գոլ և կատարելով 12 գոլային փոխանցում։