Յայա Տուրեն խոսել է ապագայի ծրագրերի մասին

«Մանչեսթեր Սիթիի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Յայա Տուրեն հայտարարել է ապագայում մարզչական գործունեություն ծավալելու իր մտադրության մասին։

«Ինձ դուր է գալիս անել այն, ինչ անում եմ կարիերայիս ավարտից հետո: Իմ երազանքն է օրերից մի օր մարչական աշխատանքի անցնելը:

Կյանքն անկանխատեսելի է, միգուցե մի օր վերադառնամ «Մանչեսթեր Սիթի»», – ասել է Տուրեն:

Հիշեցնենք, որ նախորդ ամառվանից Տուրեն աշխատում է «Թոթենհեմի» ակադեմիայում։

Յայան մտադիր է ստանալ ՈՒԵՖԱ Pro մարզչական արտոնագիր։