Ն’Գոլո Կանտեի և «Չելսիի» բանակցությունները սառեցվել են

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը դեռ չի կարողացել պայմանավորվել հենակետային կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեի հետ աշխատանքային նոր պայմանագրի ստորագրման շուրջ։ Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Վերջին շրջանում կողմերը համագործակցության երկարաձգման վերաբերյալ ապարդյուն բանակցություններ են վարում։

Այս առումով չի բացառվում Կանտեի հեռանալը որպես ազատ գործակալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Նա ունի տարբերակներ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը լոնդոնյան թիմի կազմում մասնակցել է ինը հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։