«Թոթենհեմը» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու երեք թեկնածություն է դիտարկում

Շոտլանդական «Սելթիկի» ներկայիս մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն կարող է դառնալ «Թոթենհեմի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է Sky Sports-ը:

Ըստ աղբյուրի՝ 57-ամյա մասնագետն այս պաշտոնը զբաղեցնելու հիմնական թեկնածուն է։

Բացի ավստրալացուց, ակումբի ղեկավարությունը դիտարկում է Ռոբերտո Դե Ձերբիի («Բրայթոն») և Մարկու Սիլվայի թեկնածությունը: («Ֆուլհեմ»):

Այժմ լոնդոնյան թիմը գլխավորում է գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռայան Մեյսոնը։

Պրեմիեր Լիգայի 2022/23 մրցաշրջանում «Թոթենհեմը» 60 միավորով զբաղեցրեց 8-րդն տեղը։

Ակումբը 2009/10 մրցաշրջանից հետո առաջին անգամ չի խաղա եվրոպական մրցաշարերում։