Կարիմ Բենզեման իր որոշման մասին հայտնել է «Ռեալի» ղեկավարությանը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է իր ապագայի վերաբերյալ որոշման մասին։ Ըստ Foot Mercato-ի, հարձակվողը տեղեկացրել է «Ռեալին» Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադ» տեղափոխվելու ցանկության մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 35-ամյա ֆրանսիացին տարեկան 100 մլն եվրո աշխատավարձ կստանա արաբական թիմում, եթե ընդունի առաջարկը:

Բենզեման «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: