ՊՍԺ-ն մոտ է Մադրիդի «Ռեալի» աստղի տրանսֆերը գնելուն

ՊՍԺ-ն մոտ է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին ձեռք բերելուն։ Ինչպես հայտնում են AS-ի լրագրողները, մոտ օրերս 27-ամյա կիսապաշտպանը փարիզցիների հետ աշխատանքային պայմանագիր կկնքի։ Պայմանագիրը նախատեսված կլինի չորս կամ հինգ տարով։

Ասենսիոյի համար պայքարում ֆրանսիական գրանդը առաջ է անցել «Ասթոն Վիլլայից», որը մինչև վերջերս համարվում էր իսպանացու տրանսֆերի գնման ֆավորիտը։

Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 30 հանդիպում: Ասենսիոն խփել է ինը գոլ և կատարել վեց գոլային փոխանցում: