ESPN-ը հրապարակել է Ա Սերիայի 2022-23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական թիմը

Հայտնի է դարձել ESPN-ի վարկածով Ա Սերիայի 2022-23թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական թիմը։

Դարպասապահ՝ Իվան Պրովեդել (Լացիո)

Պաշտպաններ՝ Ջովանի Դի Լորենցո (Նապոլի), Կիմ Մին Ջե (Նապոլի), Լուկաս Մարտինես Կուարտա (Ֆիորենտինա), Կառլոս Ագուստո (Մոնցա)

Կիսապաշտպաններ՝ Ռաֆայել Լեաու (Միլան), Նիկոլո Բարելլա (Ինտեր), Ստանիսլավ Լոբոտկա (Նապոլի), Խվիչա Կվարացխելիա (Նապոլի)

Հարձակվողներ՝ Վիկտոր Օսիմհեն (Նապոլի), Լաուտարո Մարտինես (Ինտեր)

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Նապոլին» 1990 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։