Բրունո Գիմարաեշը՝ անգլիական գրանդի դիտակետում

Բրազիլացի կիսապաշտպան Բրունո Գիմարաեշը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում է «Նյուքասլին», հայտնվել է մեկ այլ անգլիական ակումբի դիտակետում։

Ըստ Goal.com-ի լրագրողների, կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։

«Մերսիսայդցիների» ղեկավարությունը արդեն բանակցում է Գիմարաշի տրանսֆերի շուրջ:

Ավարտված մրցաշրջանում Գիմարաեշը առաջնությունում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: