Ժոզե Մոուրինյո. «Ես ավելիին եմ արժանի»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լրագրողների հետ զրույցում խոսել է իր ապագայի մասին.

Մոուրինյոյի թիմը Եվրոպա Լիգայի եզրափակչում պարտվեց «Սևիլիային» (1:1 և 1:4)՝ սա պորտուգալացու ողջ կարիերայի ընթացքում առաջին պարտությունն էր եվրագավաթների եզրափակչում:

«Ռոմայի սեփականատերերին ասացի, որ անպայման կտեղեկացնեմ նրանց, եթե բանակցություններ սկսեմ այլ ակումբի հետ:

Դեկտեմբերին ինձ կանչեցին Պորտուգալիայի հավաքական, և ես հայտարարեցի այդ մասին։ Ուրիշ ոչ ոք դեռ չի կապվել ինձ հետ։

Ես ցանկանում եմ մնալ «Ռոմայում», բայց իմ ֆուտբոլիստներն ավելիին են արժանի, և ես նույնպես ավելիին եմ արժանի:

Ես հոգնել եմ։ Ուզում եմ մնալ, բայց դրա համար հարմար պայմաններում՝ տալով առավելագույնը»,- ասել է մարզիչը: