«Միլանի» պաշտոնական կայքը ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի նոր մարզաշապիկը

«Միլանի» պաշտոնական կայքը ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի նոր մարզաշապիկը:

Հագուստը պատրաստված է ավանդական կարմիր և սև գույներով։ Ակումբի տեխնիկական գործընկերն է գերմանական Puma սարքավորումներ արտադրող ընկերությունը:

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, միլանյան թիմն առաջին անգամ նոր մարզաշապիկով կխաղա հունիսի 4-ին «Վերոնայի» հետ։