Մարեկ Համշիկն ավարտեց ֆուտբոլային կարիերան

Հայտնի սլովակ կիսապաշտպան Մարեկ Համշիկը որոշել է ավարտել իր խաղային կարիերան։ 35-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը թուրքական «Տրաբզոնսփորն» էր։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման՝ խփելով երեք գոլ և մեկ գոլային փոխանցում։

Մարեկը ամենամեծ համբավը ձեռք է բերել «Նապոլիի» և Սլովակիայի հավաքականի կազմում ունեցած ելույթների շնորհիվ։ Նա նեապոլիտանական ակումբի հետ երկու անգամ հաղթել է Իտալիայի գավաթը և մեկ անգամ՝ երկրի Սուպերգավաթը։

Սլովակիայի հավաքականի կազմում Համշիկն անցկացրել է 136 հանդիպում՝ խփելով 26 գոլ։