Մյունխենի «Բավարիան» սահմանել է Բենժամեն Պավարի հրաժարագինը

Պաշտպան Բենժամեն Պավարը պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ Մյունխենի «Բավարիայից»:

Ըստ Bayern & Germany-ի լրագրողների՝ գերմանական գրանդի ղեկավարությունը պատրաստ է բաժանվել ֆրանսիացի լատերալից։

Աղբյուրը նշում է, որ Բունդեսլիգայի չեմպիոնն իր ֆուտբոլիստի համար արդեն տրանսֆերային գին է սահմանել. «Բավարիան» կվաճառի ֆրանիսիացուն, եթե նրա համար մոտ 30-40 միլիոն եվրո առաջարկեն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն կա «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ինտերի» կողմից։

Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում Պավարը անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։