Մանու Կոնեն կարող է տեղափոխվել անգլիական գերակումբ

Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Մանու Կոնեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», հայտնում է Bild-ը։

Ըստ հրապարակման՝ ֆրանսիացու՝ անգլիական ակումբ տեղափոխվելու հավանականությունը բավականին բարձր է։ Ֆուտբոլիստն արդեն առաջարկ ունի «Լիվերպուլից»:

Նրա գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում նա գերմանական թիմի կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, կազմում է 30 մլն եվրո։