Մեյսոն Մաունթը համաձայնել է տեղափոխվել մանչեսթերյան գրանդ

«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը համաձայնեցրել է անձնական պայմանագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Մամուլի տեղեկությունների համաձայն՝ մանկունիանցիների ղեկավարությունը վստահ է, որ կկարողանա ձևակերպել 24-ամյա անգլիացու տրանսֆերը։

Ավելի վաղ The Guardian-ի լրագրող Ջեյկոբ Սթայնբերգը հայտնել էր, որ կիսապաշտպանը ցանկանում է հեռանալ «Չելսիից»՝ չնայած Մաուրիսիո Պոչետինոյի՝ ակումբ ժամանելուն։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «թոշակառուների» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Մաունթը Չելսիի շրջանավարտ է: 2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը կիսապաշտպանին գնահատում է 65 միլիոն եվրո: