Լուիս Էնրիկեն համաձայն է գլխավորել ՊՍԺ-ն

Իսպանացի հայտնի մարզիչ Լուիս Էնրիկեն մոտ է ՊՍԺ-ի մարզիչ նշանակվելուն, հայտնում է PSG Community-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 53-ամյա մասնագետը մի քանի օր է, ինչ հնարավոր համագործակցությունը քննարկում է փարիզյան ակումբի ղեկավարության հետ։

Նշվում է, որ կողմերին արդեն հաջողվել է նախնական համաձայնության գալ պայմանագրի ստորագրման շուրջ, որը նախատեսված կլինի երկու տարով՝ եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ ՊՍԺ-ում մարզչի աշխատավարձը կկազմի տարեկան 10 միլիոն եվրո։

Էնրիկեն հայտնի է «Բարսելոնայում» և Իսպանիայի հավաքականում իր աշխատանքով։