«Մանչեսթեր Յունայթեդը» գումար կվճարի Հարի Մագուայերին՝ որպեսզի նա լքի թիմը

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 11,7 միլիոն եվրո վճարել պաշտպան Հարի Մագուայերին՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը լքելու համար, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ այս կերպ ակումբը ցանկանում է խնայել պաշտպանի աշխատավարձը։

2019 թվականին պաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Լեսթերից» 87 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։

Այս մրցաշրջանում 30-ամյա անգլիացին 31 հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաների» կազմում և գոլ չի խփել։