Լուչիանո Սպալետին՝ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն մարզիչ

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին ճանաչվել է Ա Սերիայի 2022/23 մրցաշրջանի լավագույն մարզիչ։

Մրցանակը մարզչին կհանձնվի Իտալիայի առաջնության 38-րդ տուրի հանդիպումից առաջ, որտեղ հունիսի 4-ին «Նապոլին» կմրցի «Սամպդորիայի» հետ։

Այս մրցաշրջանում «Նապոլին» 1990 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Սկուդետտոն թիմի համար երրորդն էր պատմության մեջ:

Սպալետին ավելի վաղ հաստատել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանում է թիմից։ Հաղորդվում է, որ մասնագետն այս որոշումը կայացրել է ակումբի սեփականատեր Աուրելիո դե Լաուրենտիսի հետ վիճաբանությունից հետո։