«Բարսելոնան» հնարավոր է զրկվի Չեմպիոնների Լիգային մասնակցելու հնարավորությունից

Երկու տեսուչներ Ժան Սամուել Լեուբան և Միրիամ Կոլեր Տրունցը, ովքեր նշանակվել էին ՈւԵՖԱ-ի էթիկայի և կարգապահության կոմիտեի կողմից Նեգրեիրայի գործը հետաքննելու համար, որոշել են, որ «Բարսելոնան» պետք է մեկ տարով զրկվի եվրոպական մրցաշարերից, հայտնում է ABC-ն։

Հաղորդվում է, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն արդեն ուսումնասիրել է տեսուչների հաշվետվությունները և այժմ մտածում է հետագա գործողությունների մասին։

Նշվում է, որ ՈւԵՖԱ-ն վերջնական որոշում դեռ պետք է կկայացնի:

Նշենք, որ փետրվարի 15-ին հաղորդվեց, որ «Բարսելոնան» 1,4 միլիոն եվրո է վճարել Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեիրային պատկանող DASNIL 95-ին, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի փոխնախագահը։