Կարիմ Բենզեման ակնարկել է, որ չի լքի «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ակնարկել է, որ կմնա մադրիդյան ակումբում։

«Ես դեռ չեմ ուզում խոսել իմ ապագայի մասին, ես դեռ այստեղ եմ: Հեռանալու մասին խոսում են միայն համացանցում։ Իսկ ճշմարտությունը համացանցն չէ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բենզեման այսօր մամուլի ասուլիսի ժամանակ կհայտարարի Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին։

Ֆուտբոլիստը մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2009 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։