Պաշտոնական․ Դանիել Օլմոն նոր պայմանագիր է կնքել «Լայպցիգի» հետ

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանիել Օլմոն նոր պայմանագիր է կնքել «Լայպցիգի» հետ։

25-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի հունիսը։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ պայմանագիրը պարունակում է 60 միլիոն եվրոյի չափով ազատման կետ։

Օլմոն միացել է «ՌԲ Լայպցիգին» 2020 թվականի հունվարին, որի ընթացքում անցկացրել է 122 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։