ՊՍԺ-ն ուղղել է Քրիստոֆ Գալտյեի հայտարարությունը` Լիոնել Մեսսիի հեռանալու հետ կապված

ՊՍԺ-ն ուղղել է թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեի հայտարարությունը, ով հայտարարել է, որ «Կլերմոնի» հետ հանդիպումը Լիոնել Մեսսիի համար վերջինը կլինի։

«Գալտյեն սխալ հայտարարեց, երբ ասաց, որ «Կլերմոնի» դեմ խաղը Մեսսիի համար վերջինը կլինի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում: Իրականում խոսքը գնում էր մրցաշրջանի վերջին հանդիպման մասին»,- AFP-ին հայտնել է ակումբը։

Ինչպես հայտնում է Le Parisien-ը, փարիզեցիների պարզաբանումը ոչինչ չի փոխում ֆուտբոլիստի ապագայի հետ կապված՝ նա կհեռանա ակումբից մրցաշրջանի ավարտից հետո։