Մադրիդի «Ռեալը» գտել է Կարիմ Բենզեմայի փոխարինողին

«Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը հետաքրքրում է Մադրիդի «Ռեալին», հայտնում է լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «սերուցքայինները» 23-ամյա գերմանացուն դիտարկում են որպես հարձակվողի դիրքերի ամրապնդում։

Տեղեկություն կա, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ակումբին տեղեկացրել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին։

Ուստի Հավերցը համարվում է ֆրանսիացի ռմբարկուին փոխարինելու հիմնական թեկնածու:

Անցած մրցաշրջանում Հավերցը «Չելսիի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Portal Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո