«Մարսելի» գլխավոր մարզիչ Իգոր Տյուդորը որոշել է հեռանալ թիմից

«Մարսելի» գլխավոր մարզիչ Իգոր Տյուդորը որոշել է լքել իր պաշտոնը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ լուրերի. 45-ամյա մասնագետն իր որոշման մասին արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը։

Թյուդորը գլխավորել է «Մարսելը» 2022 թվականի հուլիսին։ Մասնագետի ղեկավարությամբ ակումբը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, տարել 27 հաղթանակ, 7 ոչ-ոքի և 13 պարտություն։