Լեոն Գորեցկան կարող է տեղափոխվել ԱՊԼ

Եվս մեկ բարձրակարգ կիսապաշտպան է հայտնվել «Լիվերպուլի» հետաքրքրության ոլորտում։

Լրագրող Ֆիլիպ Կեսլերի տեղեկություններով՝ մերսիսայդցիները մտադիր են պայմանագիր կնքել Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկայի հետ։

Իր հերթին մյունխենյան գրանդը պատրաստ է դիտարկել Գորեցկային վաճառելու տարբերակը։ Թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետաքրքրված չէ 28-ամյա կիսապաշտպանի հետ հետագա համագործակցությամբ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը, իսկ դրա արժեքը գնահատվում է 65 միլիոն եվրո։

Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում Գորեցկան անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։