Լա Լիգայի ղեկավարները կապ են հաստատել Լեո Մեսսիի հոր հետ

Իսպանական Լա Լիգայի ղեկավարներն ուսումնասիրում են «Բարսելոնայի» տնտեսական ծրագիրը հաջորդ մրցաշրջանի համար:

Ըստ ինսայդեր Ժերար Ռոմերոյի, Լա Լիգան կարող է հաստատել «Բարսելոնայի» ծրագիրն արդեն գալիք երկուշաբթի: Եթե դա տեղի ունենա «Բարսելոնան» կարող է պայմանագիր կնքել Լիոնել Մեսսիի հետ:

Լա Լիգայի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Մեսսիի հոր՝ Խորխեի հետ, որպեսզի քննարկեն ստեղծված իրավիճակը: