Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերի համար պայքարում ֆավորիտ կա

«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կարող է տեղափոխվել «Յուվենտուս», հայտնում է Il Messaggero-ն։ Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը ֆավորիտ է կիսապաշտպանի տրանսֆերի համար պայքարում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա սերբ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»։

Միլինկովիչ-Սավիչն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Portal Transfermarkt-ը այն գնահատում է 60 միլիոն եվրո: