Մարկո Ասենսիոն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի ՊՍԺ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Պարի Սեն-Ժերմեն», հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս կողմերի միջև բանակցություններ են ընթանում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզեցիների հետ կհաշվարկվի մինչև 2027 թվականը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հարձակվողին նոր պայմանագիր է առաջարկել, սակայն նա մերժել է այն, քանի որ ցանկանում է ավելի կարևոր դեր խաղալ թիմում։

Ֆուտբոլիստը մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։