«Թոթենհեմը» մտադիր է ակտիվացնել Դեյան Կուլուշևսկու գնման տարբերակը

«Թոթենհեմը» մտադիր է ակտիվացնել «Յուվենտուսից» կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկուն 35 միլիոն եվրոյով գնելու տարբերակը, հայտնում է Football Italia-ն:

23-ամյա շվեդը «Թոթենհեմին» է միացել է 18-ամսյա վարձակալությամբ՝ պայմանական գնման պարտավորությամբ 2022 թվականի հունվարին:

Կուլուշևսկին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։