Պեպ Գվարդիոլա. «Ես անհավանական ակումբ եմ մարզում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակը ստանալը։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ներգրավված են այս գործում: Սովորաբար այս մրցանակը տրվում է ոչ թե նրա համար, թե ինչ լավ մասնագետ ես, այլ թիմի հետ հաղթելու համար։

Ես անհավանական ակումբ եմ մարզում, առանց աջակցության դժվար թե նման հաջողության հասնեի։ Շատ շնորհակալ եմ իմ ֆուտբոլիստներին մրցաշրջանում կատարած աշխատանքի համար»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։