Անխել դի Մարիան կարիերան շարունակելու այլ տարբերակ ունի

Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան կարող է կարիերան շարունակել «Բենֆիկայում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալական թիմը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վերադարձնել ֆուտբոլիստին։

Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է այս տարվա հունիսի վերջին։

Այս մրցաշրջանում Դի Մարիան «Յուվենտուսի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։