Նեյմարը հայտնել է Ֆորմուլա 1-ի իր սիրելի վարորդի անունը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտնել է Ֆորմուլա 1-ի իր սիրելի վարորդի անունը։

«Ես սիրում եմ Ֆորմուլա 1-ը և ամենից շատ սիրում եմ Լյուիս Հեմիլթոնին: Նա իմ մեծ ընկերն է»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Լրատվամիջոցները հայտնում էին, որ բրազիլացին անցյալ շաբաթավերջին այցելել է Մոնակոյի Գրան Պրի։

Այս պահին 31-ամյա Նեյմարը ապաքինվում է վնասվածքից։ Տեղեկություններ կան, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստը կարող է հեռանալ ՊՍԺ-ից։