«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի» հետ գավաթի եզրափակիչ խաղը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղը:

27-ամյա ֆրանսիացին ազդրի վնասվածք է ստացել կիրակի ուշ երեկոյան «Օլդ Թրաֆորդում»՝ «Ֆուլհեմի» (2:1) դեմ խաղում:

Անգլիայի գավաթի եզրափակիչը կկայանա շաբաթ օրը՝ հունիսի 3-ին և այն տեղի կունենա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին։